HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել են հեռուստաոլորտում մրցակցության խնդիրները

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը հոկտեմբերի 3-ին հանդիպել է մայրաքաղաքային, հանրապետական և մարզային ծածկույթ ապահովող հեռուստաընկերությունների և Տեսալսողական մեդիայի Ինդուստրիալ կոմիտեի (ԻԿ) ղեկավարներին և ներկայացուցիչներին:

Ըստ ԲՏԱ նախարարության հաղորդագրության, ներկաները բարձրաձայնել են ոլորտում առկա օրենսդրական, քաղաքական, անվտանգության, հանրային մուլտիպլեքսի  և առնչվող այլ թեմաների հետ կապված իրենց հուզող հարցերն ու խնդիրները, որոնք հեռուստաընկերությունների ներկայացուցիչների տեսանկյունից խոչընդոտում են ընկերությունների արդյունավետ գործունեությունն ու մրցակցությունը:

«Քննարկվել են նաև պայմանագրերի վերանայման, հեռարձակման ծավալի և որակի, գնագոյացման և տեխնիկական հարցերով պայմանավորված խնդիրներ:

Նախարարի տեղակալ Մելիքսեթյանը լսել է հանդիպման ներկաների առաջարկություններն ու մտահոգությունները։ Քննարկվել են նաև փոխգործակցության զարգացման հնարավորությունները:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները՝ հնչեցված խնդիրներին լուծում տալու պատրաստակամության սկզբունքով:

Հանդիպմանը ներկա են գտնվել նաև ՀՀՌՑ ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն  Նարեկ Ադամյանը, տնօրենի տեղակալ Սահակ Դավթյանը, ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը և «Արմենիա TV», «Շանթ TV», «5-րդ ալիք TV», «Բուն TV», «Ֆորտունա TV», «Ցայգ TV», «Մեդիա TV» հեռուստաընկերությունների և Տեսալսողական մեդիայի ինդուստրիալ կոմիտեի ներկայացուցիչները»,- ասված է հաղորդագրության մեջ:

Լուսանկարը՝ ԲՏԱ նախարարության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter