
Նևատիմ ավիաբազան չնչին վնաս է ստացել Իրանի հարվածից. WSJ
Իսրայելի ռազմաօդային ուժերի՝ երկրի հարավում գտնվող Նևատիմ բազան չնչին վնաս է ստացել նախօրեին Իրանի կողմից հրթիռային հարվածների հետևանքով: Այդ մասին հայտնում է The Wall Street Journal (WSJ) պարբերականը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին։
Իսրայելցի զինվորականներն ամերիկյան պարբերականին հրաժարվել են մեկնաբանել ավիաբազայի վնասի մասին տեղեկությունները՝ հայտարարելով, որ չեն ցանկանում իրանական կողմին որևէ տեղեկություն տրամադրել հարձակման արդյունավետության աստիճանի մասին:
Միևնույն ժամանակ, Իսրայելի բանակը հաստատել է, որ երկրի ռազմաօդային ուժերը լիարժեք գործում են և պատրաստ են պատասխան հարվածներ հասցնել Իրանին:
Ավելի վաղ, Թեհրանում հայտարարել էին, որ հրթիռների 80 տոկոսը հաջողությամբ խոցել են նշանակված թիրախները: Փոխարենն Իսրայելը պնդում էր, որ Իրանը մոտ 180 հրթիռ է արձակել ու դրանց մեծ մասը խոցվել է:
Իսրայելը խոստացել է համարժեք պատասխան տալ Իրանին, իսկ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին զգուշացրել է, որ պատասխանի պարագայում Իսրայելի ուղղությամբ նոր հարվածն առավել մասշտաբային կլինի։
Լուսանկարը՝ Х-ի SilencedSirs էջից
Մեկնաբանել