HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուկրաինան հաստատել է ռուսական զորքերի կողմից Ուգլեդար քաղաքի գրավումը

Ուկրաինական զորքերը դուրս են եկել Դոնեցկի մարզի հարավ-արևմուտքում գտնվող Ուգլեդար քաղաքից։ Այդ մասին նշվում է Ուկրաինայի զինված ուժերի «Խորտիցա» օպերատիվ-ռազմավարական խմբավորման հաղորդագրության մեջ։

Ուկրաինայի զինված ուժերում հայտարարել են, որ ռուսական զորքերը «ամեն գնով քաղաքը իրենց վերահսկողության տակ վերցնելու» ու եզրային հարվածներ հասցնելու համար անընդհատ պահեստազոր են ուղարկել, ինչը հյուծել է Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումների պաշտպանությունը:

«Հակառակորդի գործողությունների հետևանքով առաջացել է քաղաքի շրջափակման վտանգ։ Բարձրագույն հրամանատարությանը, անձնակազմն ու մարտական տեխնիկան պահպանելու նպատակով, տրվել է թույլտվություն՝ ստորաբաժանումներն Ուգլեդարից դուրս բերելու մանևր իրականացնելու, նոր դիրքեր զբաղեցնելու նպատակով հետագա գործողություններ իրականացնելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության՝ հոկտեմբերի 2-ի ամփոփագրում չի նշվում Ուգլեդարի գրավման մասին։ Ռուսական կողմը միայն հայտնել է, որ իրենց վերահսկողության տակ է անցել Դոնեցկի մարզի Վերխնեկամենսկոե բնակավայրը։ 

Հոկտեմբերի 1-ին Դոնեցկի մարզի ռազմական վարչակազմի ղեկավար Վադիմ Ֆիլաշկինը հայտարարել էր, որ ռուսական զորքերը մտել են Ուգլեդարի կենտրոն։ Ռուսական տելեգրամյան ալիքներում սկսեցին հայտնվել տեսանյութեր, որտեղ Ռուսաստանի զինված ուժերի ներկայացուցիչները Ռուսաստանի դրոշներ են տեղադրում քաղաքի տարբեր մասերում:

Լուսանկարը՝ AP Photo / LIBKOS

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter