HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Մակիյան

«Ես և Դուք». Գևորգ Մշեցու հետմահու ցուցահանդեսը

Իրերը, դետալները, որոնցով արվեստագետը ստեղծել է իր կոլաժները, մեր բոլորի շուրջ են, որոշները տեսնում ենք մեր կենցաղում ամեն օր։ Ստեղծագործ աչքն է, սակայն, որ տեսնում է նրանց մյուս կողմը, կարողանում համադրել միմյանց հետ և խոսեցնել։ Գևորգ Մշեցի Ջավրուշյանն այդ տեսնող աչքն էր, որ այսօր էլ, իր թողած գործերի միջոցով շարունակում է  զրուցել իր դիտողի հետ։

Երեկ՝ հեկտեմբերի 1-ին, Նկարիչների միության շենքում տեղի ունեցավ Գևորգ Մշեցի Ջավրուշյանի «Ես և Դուք» խորագրով ցուցահանդեսի բացումը։ Այն նկարչի ստեղծագործական կյանքի տարբեր փուլերում արված աշխատանքների ամփոփումն է՝ կոլաժներ, քանդակներ, գեղանկարներ։

Նկարիչը մահացել է 2022թ.-ին, 64 տարեկան հասակում, իր կյանքի օրոք ծրագրած ցուցահանդեսը դարձավ հետմահու։ Ցուցադրության բացմանը խոսեց նկարչի դուստրը՝ Նանե Ջավրուշյանը։

«Բոլորս մեր հոգու հետ երկխոսելու կարիք ունենք։ Ցուցահանդեսում կգտնեք այն ամենը, ինչը կկարողանանք լսել, տեսնել, այն, ինչի հետևից եկել եք։ Դա կլինի երկխոսություն ձեր հոգու հետ, թե երկխոսություն Մշեցու հետ, դուք որոշեք»,- իր խոսքում ասաց Նանե Ջավրուշյան։

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև հոկտեմբերի 6-ը, Նկարիչների միության «Արա Սարգսյան» ցուցասրահում։ Մուտքն ազատ է։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter