
Վթար՝ երթուղայինի մասնակցությամբ․ կա տուժած
Հոկտեմբերի 2-ին, ժամը 08:22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել,որ Երևան քաղաքի Արին Բերդի փողոցում բախվել են մարդատար ավտոմեքենան և թիվ 51 երթուղին սպասարկող ավտոբուսը։ Այս մասին հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։
«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Բագրատունյաց 81/1 հասցեի մոտակայքում բախվել են «Zhongtong» մակնիշի ավտոբուսը և «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան, վերջինից տեղի է ունեցել վառելիքի արտահոսք։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ մեկ տուժած տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Փրկարարները իրականացրել են ավտոճանապարհի լվացման աշխատանքներ և սահմանազատել տարածքը»,-նշված է հաղորդագրությունում։
Կարդացեք նաև․ Շաբաթական միջինում 30 վթար՝ Երևանի քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ
Մեկնաբանել