
Իրաքը ժամանակավորապես փակել է իր օդային տարածքը
Իրաքը որոշել է ժամանակավորապես փակել իր օդային տարածքը քաղաքացիական ավիացիայի թռիչքների համար։ Այդ մասին հայտարարել է Իրաքի տրանսպորտի նախարար Ռազաք Մուհայբես աս-Սաադավին։ Որոշումը կայացվել է Իսրայելին ուղղված Իրանի հրթիռային հարվածների պատճառով:
🇮🇶❌ As expected, Iraqi airspace is now closed.
— Flightradar24 (@flightradar24) October 1, 2024
A0422/24 NOTAMN Q) ORBB/QAFLC/IV/NBO/E/000/999/3320N04440E999 A) ORBB B) 2410011730 C) 2410012100 E) BAG FIR CLSD DUE TO SECURITY UNF. pic.twitter.com/2TCBrNoA2A
«Իրաքը ժամանակավորապես փակում է իր օդային տարածքը՝ քաղաքացիական ինքնաթիռների անվտանգությունն ապահովելու նպատակով, որոնց երթուղիներն անցնում են Իրաքի տարածքով»,- նախարարի խոսքերը մեջբերել է INA գործակալությունը։
Տրանսպորտի նախարարը հավելել է, որ «Իրաքի տարածքում գտնվող բոլոր օդանավակայանների աշխատանքն այս պահին դադարեցված է»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իսրայելի բանակը հայտարարել էր, որ Իրանը հրթիռային հարձակում է սկսել Իսրայելի տարածքի ուղղությամբ: Օդային տագնապ է հայտարարվել երկրի ողջ տարածքում, բնակչությանը հրահանգվել է մնալ ապաստարաններում։
Լուսանկարը՝ Getty Images-ի
Մեկնաբանել