HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ-ում «Հելեն» փոթորկի հետևանքով կա առնվազն 130 զոհ

«Հելեն» փոթորիկը, որը վերջին օրերին մեծ ավերածություններ է արել ԱՄՆ հարավարևելյան նահանգներում, դարձել է 130 մարդու մահվան պատճառ։ Ինչպես հայտնում է CNN-ը, Հյուսիսային Կարոլինայում հայտնի է 56 զոհի, Հարավային Կարոլինայում՝ 30, Ջորջիայում՝ 25, Ֆլորիդայում՝ 11, Թենեսիում՝ 6 և Վիրջինիայում 2 զոհի մասին։ Associated Press գործակալությունն էլ հայտնում է 133 զոհի մասին։

Հարյուրավոր մարդիկ համարվում են անհետ կորած։ Միայն Հյուսիսային Կարոլինայում արտակարգ իրավիճակների ծառայությունը ստացել է 2900 հաղորդագրություն այն բնակիչներից, ովքեր չեն կարողանում կապ հաստատել իրենց հարազատների հետ: Նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ չորեքշաբթի՝ հոկտեմբերի 2-ին, կմեկնի Հյուսիսային Կարոլինա նահանգ:

«Հելեն» փոթորիկը սեպտեմբերի 26-ին անցել էր Ֆլորիդայի ափերի երկայնքով, որից հետո, շարժվելով դեպի հյուսիս, ավերիչ քամիներ, հորդառատ անձրևներ և ջրհեղեղներ էր բերել Ջորջիա և Հյուսիսային ու Հարավային Կարոլինա նահանգներ: ԱՄՆ Ազգային օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ քամու ուժգնացումը հասել է 70-95 կմ/ժ-ի:

Լուսանկարը՝ CBS News-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter