
Ադրբեջանը Ռուսաստանում նոր դեսպան ունի
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռահման Մուստաֆաևին նշանակել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան: Համապատասխան հրամանագիրը հրապարակել է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։
«Ռահման Սահիբ օղլու Մուստաֆաևին նշանակել Ռուսաստանի Դաշնությունում Ադրբեջանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան»,- ասված է հրամանագրում։
Մինչ այդ Մուստաֆաևն զբաղեցնում էր Նիդերլանդների Թագավորությունում Ադրբեջանի դեսպանի և Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում Ադրբեջանի մշտական ներկայացուցչի պաշտոնը։
Շաբաթներ առաջ գրել էինք, որ Փոլադ Բյուլբյուլօղլուն, ով 2006 թվականից զբաղեցնում էր Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանի պաշտոնը, հետ կկանչվի։ Վերջինս սեպտեմբերի 1-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում ընտրվել է պատգամավոր ու ինչպես պնդում է ինքը «կներկայացնի իր հայրենի Շուշին»։
Լուսանկարը՝ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության
Մեկնաբանել