
Իսրայելը պաշտոնապես հայտարարել է Հեզբոլահի առաջնորդ Հասան Նասրալայի սպանության մասին
Հեզբոլահի առաջնորդ Հասան Նասրալան սպանվել է Բեյրութում արմատական խմբավորման շտաբին իսրայելական օդուժի հասցրած հարվածի հետևանքով։ Այդ մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։
Հեզբոլահի՝ Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի արվարձանում գտնվող կենտրոնական շտաբին հարվածը հասցվել է սեպտեմբերի 27-ի երեկոյան:
Մինչ Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարությունը հավաստի տվյալներ չկային այն մասին, թե արդյոք Նասրալային հաջողվել է ողջ մնալ, թե՝ ոչ։ Հեզբոլահի շտաբին հարվածելուց հետո տեղեկություններ հայտնվեցին ինչպես Հեզբոլահի առաջնորդի ողջ մնալու, այնպես էլ այն մասին, որ նա սպանվել է։
Հայտնի է, որ սպանվել է նաև Հասան Նասրալայի դուստրը՝ Զեյնաբը։
Հեզբոլահը պաշտոնապես չի մեկնաբանել այս տեղեկությունը։
Լուսանկարը՝ Reuters գործակալության
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել