
«Դիլիջան» ազգային պարկ. անտառներում թաքնված միջնադարյան վանքեր (լուսանկար)
«Դիլիջան» ազգային պարկում գտնվող Աղավնավանք եկեղեցի հասնելու համար պետք է քայլել կենու պուրակով:
Աղավնավանքը կառուցվել է 11-12-րդ դարերում:
Եկեղեցու փայտյա դուռն ու դրա մոտ դրված խաչքարերը
Գմբեթի շատ քարեր քանդված են, եկեղեցու վրա բուսականություն է աճում:
Աղավնավանքի ներսը
Միջնադարյան վանքի արձանագրությունների կողքին այցելուները թողել են իրենց «արձանագրությունները»:
«Դիլիջան» ազգային պարկում գտնվող մեկ այլ հուշարձան՝ Մաթոսավանք, հասնելու համար պետք է քայլել անտառի զառիվեր և ուղիղ արահետներով:
Երևում է Մաթոսավանքը: Համաձայն դրա մոտի ծառին ամրացված ցուցանակի՝ եկեղեցին կոչվում է նաև Պղնձահանքի Սբ. Աստվածածին վանք: Մաթոսավանքը կառուցել է Իվան Զաքարյանի որդի Ավագ Զաքարյանը 1247թ.:
13-րդ դարի կառույցն այժմ կիսավեր է: Վանքի տանիքը բաց է, դրսից՝ քարուքանդ, հողով ծածկված, տանիքին բուսականություն է աճում:
Մաթոսավանքի վնասված պատն ու հատակը
Եկեղեցու ներսը: Արձանագրություններն ու խաչքարերը կեղտոտվել են մրից ու մոմերի հալոցքից:
Եկեղեցու մոտ ևս խաչքարեր կան:
Շատ ավելի բարվոք վիճակում է Ջուխտակ վանքը: Դրան հասնելու համար ևս պետք է քայլել «Դիլիջան» ազգային պարկի անտառների միջով:
Դիլիջանից 3 կմ հյուսիս-արևմուտքում գտնվող Ջուխտակ վանքը բաղկացած է կողք կողքի առանձին կառուցված երկու եկեղեցուց՝ Սբ. Աստվածածին և Սբ. Գրիգոր: Այստեղից էլ՝ վանքի անվանումը: Հուշարձանը կառուցվել է 12-13-րդ դարերում:
Սբ. Աստվածածին
Սբ. Գրիգոր
Սբ. Գրիգորի գմբեթը բացակայում է:
Ջուխտակ վանքում կան բազմաթիվ խաչքարեր, արձանագրություններ ու զարդաքանդակներ: Խաչքարերից շատերը կոտրված են:
Միջնադարյան վանքի այցելուներն ապականել են հուշարձանի պատերն ու խաչքարերը:
Ջուխտակ վանքի պատերին ու տանիքին ևս բուսականություն է աճում, թեև անհամեմատ ավելի քիչ, քան Մաթոսավանքի: Հուշարձանի որ կողմը նայես, անտառներ են: Տեղ-տեղ ծառերը նոսրանում են, ու բացատներ են երևում:
Մեկնաբանություններ (6)
Մեկնաբանել