HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Զելենսկու «հաղթանակի ծրագիրը» չի տպավորել Ջո Բայդենի վարչակազմին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու պատրաստած «հաղթանակի ծրագիրը» չի առաջարկում «համապարփակ ռազմավարություն»։ Այդ մասին The Wall Street Journal-ին հայտնել են ԱՄՆ նախագահի վարչակազմի իր աղբյուրները։

«Ես տպավորված չեմ, այնտեղ նոր բան այնքան էլ չկա»,- պարբերականին ասել է ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը:

ԱՄՆ Պետքարտուղարության աղբյուրներն էլ հայտնել են, որ «Հաղթանակի ծրագրում» լավագույնս շարադրված է այն հատվածը, որը վերաբերում է սպառազինություն ստանալուն և Ռուսաստանի տարածքում հեռահար հրթիռների կիրառման արգելքի վերացմանը:

Ծրագրում խոսվում է նաև քաղաքական բարեփոխումների և տնտեսությանն աջակցության մասին, սակայն, ինչպես կարծում են ամերիկացի և եվրոպացի պաշտոնյաները, այդ մասով շատ ավելի քիչ են կոնկրետ առաջարկները:

Ընդ որում, ինչպես նշում է WSJ-ն, Սպիտակ տունը հույս ուներ Կիևից կոնկրետ ինչ-որ բան լսել այն մասով, թե գործող նախագահ Ջո Բայդենի վարչակազմը ինչպես կարող էր Ուկրաինային աջակցել առաջիկա չորս ամսվա ընթացքում, որից հետո կավարտվի Բայդենի պաշտոնավարման ժամկետը։

«Հաղթանակի ծրագրի» մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր ԱՄՆ այցից առաջ։ Զելենսկու խոսքով՝ ինքը պատրաստվում էր այդ ծրագիրը ներկայացնել ինչպես ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենին, այնպես էլ նախագահի թեկնածուներ Քամալա Հարիսին և Դոնալդ Թրամփին: Ծրագրի մանրամասները Ուկրաինայի իշխանությունները պատրաստվում են բացահայտել Զելենսկու և Բայդենի հանդիպումից հետո, որը կայացել էր այսօր՝ սեպտեմբերի 26-ին:

Լուսանկարը՝ Drew Angerer/Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter