HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախից բռնի տեղահանված ուսանողները վարձավճարի փոխհատուցում կստանան

ՀՀ կառավարությունը որոշեց երկարացնել 2023 թ.-ի դեկտեմբերին սահմանած՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների վարձավճարների փոխհատուցումը։ Այն տարածվում է նախնական (արհեստագործական), միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների վճարովի համակարգում սովորողների վրա։

Կփոխհատուցվի նաև 2024-2025 ուս․ տարում նշված ուսումնական հաստատություններ ընդունված՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների ուսանողների վարձավճարը։ Նախատեսվում է փոխհատուցումն իրականացնել մինչեւ այդ ուսումնական մակարդակում ուսումնառության ավարտը։

2023-2024 ուս․ տարվա ընթացքում բարձրագույն և հետբուհական կրթության համար տրամադրվել է շուրջ 500 մլն դրամ, առաջին կիսամյակում 823 և երկրորդում՝ 683 ուսանողի համար։ Երկրորդ կիսամյակում սահմանվել է, որ փոխհատուցում կստանան առաջին կիսամյակում ՄՈԳ-ի առնվազն 65% ապահոված ուսանողները։

16,8 մլն էլ հատկացվել է նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության համար, առաջին կիսամյակում՝ 96 և երկրորդ կիսամյակում՝ 34 ուսանողի համար։ Երկրորդ կիսամյակում շահառուները քիչ են եղել։ Պատճառը սահմանված չափանիշն է, որով առաջին կիսամյակի գնահատականների 50% և ավելին պետք է լինի «գերազանց» կամ «լավ»։

Լուսանկարը՝ արխիվային/primeminister.am

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter