
Արարատում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութի տեղափոխման դեպք
Ապօրինի փայտանյութի տեղափոխման կանխարգելմանն ուղղված Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների համատեղ միջոցառումների ընթացքում Արարատի մարզի Արբաթ բնակավայրում զննության է ենթարկվել «DAF» մակնիշի բեռնատար, որում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութ։ Այս մասին հաղորդում են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից։
«Բեռնատարի վարորդ Ս.ՈՒ.-ն, չունենալով համապատասխան փաստաթղթեր, փորձել է տեղափոխել «հաճարենի» ծառատեսակից պատրաստված մոտ 19 խմ տախտակ։
Ապօրինի փայտանյութով բեռնված ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության հատուկ պահպանվող տարածք։
Դեպքի առթիվ հարուցվել է վարչական վարույթ:
Գործի նյութերը փոխանցվել են իրավապահ մարմիններին»,- ասված է հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել