HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունը 1 մլրդ 940 մլն դրամ կհատկացնի «Ինժեներական քաղաք» ծրագրի իրականացման ապահովմանը

Կառավարությունն այսօր նիստում ընդունել է որոշում, որով նախատեսվում է «Թվային փոխարկման գործընթացի իրականացում» ծրագրի չօգտագործված միջոցներից 1 մլրդ 940 մլն դրամ հատկացնել «Ինժեներական քաղաք» ծրագրին: 

«Ինչպես նշել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, նշված գումարից 1 մլրդ 880 մլն դրամը կուղղվի 2024 թ. համար նախատեսված Ինժեներական բիզնես աքսելերատորի շենքի կառուցման և կահավորման աշխատանքներին, 67 մլն 900 հազար դրամը՝ ինժեներական բիզնես աքսելերատորի շենքի և ընդհանուր ենթակառուցվածքների համակարգման, պահպանման, սպասարկման աշխատանքներին:

Նախարարը տեղեկացրել է, քանի որ Կառավարության՝ 2020 թ. համապատասխան որոշմամբ «Ինժեներական քաղաք» ծրագրի իրականացման գլխավոր օպերատոր է ճանաչվել «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը, նախատեսվում է սպասարկման, պահպանման աշխատանքներն իրականացնել նշյալ հիմնադրամի կողմից վերջինիս հետ ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելու միջոցով: Մխիթար Հայրապետյանը մանրամասներ է ներկայացրել ծրագրի իրականացման ուղղությամբ մինչ օրս իրականացված աշխատանքները: Նշվել է, որ 1 մլրդ 940 մլն դրամը կլինի նախավերջին հատկացումը՝ ուղղված «Ինժեներական քաղաք» ծրագրին և վերջին հատկացումը՝ 1,1 մլրդ դրամ էլ նախատեսված է 2025 թ. Պետբյուջեի նախագծով: ««Ինժեներական քաղաք»-ում նախատեսվում է ստեղծել ժամանակակից նոր ենթակառուցվածքներ, այդ թվում՝ նախագծման համար նախատեսված 5 թեմատիկ լաբորատորիաներ, ինչպես նաև հետազոտական կենտրոն, որը ծառայելու է կիբեռանվտանգության խնդիրների լուծման և կիսահաղորդիչների, օդատիեզերական, խելացի սարքերի և այլ արտադրությունների համար: Գործելու են նաև ուսումնական և կրթական կենտրոններ, գիտության տեխնոլոգիաների և տիեզերքի թանգարաններ, գրադարաններ»,- ասել է նախարարը:

Մխիթար Հայրապետյան նշել է նաև, որ «Ինժեներական քաղաք» 1-ում, եթե 2019 թվականին կար 80 աշխատատեղ, ապա ներկայում՝ 350-ն է. նրանցից 300-ը ինժեներներ են: Այս պահին այնտեղ ներկայացված է 22 ինժեներական ընկերություն: «Այստեղ, բացի այն գումարից, միջոցներից, որ Կառավարությունը հատկացրել է «Ինժեներական քաղաքի» կառուցման համար, 22 ընկերությունների կողմից մասնավոր ընկերությունների ներդրումը կազմել է 15 մլն դոլար»,- ասել է նախարարը՝ հավելել, որ «Ինժեներական քաղաք» 2-ում նախատեսվում է ունենալ 21 մասնավոր ընկերություն՝ իրենց առանձին շենքերով, և ևս համեմատաբար ավելի փոքր 25 ընկերություն տեղակայվելու է բիզնես աքսելերատորի շենքում»,- նշված է Կառավարության հաղորդագրության մեջ:

Լուսանկարում՝ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter