
Լոռիում և Տավուշում տրանսպորտային միջոցների վնասի փոխհատուցում է նախատեսվում
2024 թվականի մայիսի 25-26-ին տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Հայաստանի Լոռու և Տավուշի մարզերում։
Կառավարությունը նախատեսում է փոխհատուցել ֆիզիկական անձանց տրանսպորտային միջոցների վնասը։ Հանրապետական հանձնաժողովի ամփոփման համաձայն՝ Տավուշի մարզում 30 տրանսպորտային միջոցի համար անհրաժեշտ է 31 մլն դրամ, իսկ Լոռու մարզում 161 տրանսպորտային միջոցի համար՝ 91 մլն դրամ։
Կառավարությունը նախատեսում է ընդհանուր 122 մլն դրամ հատկացնել պահուստային ֆոնդից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել