HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշխատանքային այց Արագածոտնի մարզի հուշարձաններ. վերականգնման աշխատանքներ՝ Ամբերդում, պեղումներ՝ Արուճում

ԿԳՄՍ նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետներն այցելել են Արագածոտնի մարզի հուշարձաններ:

ԿԳՄՍՆ լրատվականի հաղորդմամբ՝ այցի շրջանակում նախարարության մասնագետները եղել են Ամբերդում և Արուճի ամրոցում։

Ամբերդում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվերով մեկնարկում են դղյակի վթարային հատվածների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքները։ Վերահսկող հնագետի, կապալառուի, տեխնիկական և հեղինակային հսկողությունն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ տեղում քննարկվել են շինհրապարակի կահավորման, աշխատանքների հաջորդականության, դղյակի մուտքի սահմանափակման վերաբերյալ հարցերը։ Աշխատանքները նախատեսվում է իրականացնել 5-6 տարվա ընթացքում։ Աշխատանքների ընդհանուր նախահաշվային արժեքը մոտ 461 միլիոն դրամ է։ 

Արուճի ամրոցում մասնագետները ծանոթացել են Հնագիտության և ազգագրության ինստիտուտի իրականացրած հնագիտական պեղումների արդյունքներին, նույն ինստիտուտի հնագետների հետ այցելել նախորդ օրը գյուղամիջյան ճանապարհի փլուզման հետևանքով բացված ստորգետնյա հնավայր, որը հնագետների նախնական դիտարկմամբ ծառայել է որպես ջրավազան։ Գյուղամիջյան ճանապարհի տվյալ հատվածը փակվել է անվտանգության նկատառումներով, նոր բացված հնավայրը առաջիկայում ավելի մանրամասն կուսումնասիրվի ամրոցի հնագիտական արշավախմբի կողմից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter