HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայփոստը վերաբացեց 3 փոստային բաժանմունք Երևանում` Աջափնյակ և Շենգավիթ համայնքներում

Այսօր տեղի ունեցավ Աջափնյակ համայնքի 0036 և 0048  և և Շենգավիթ համայնքի 0086  փոստային բաժանմունքների վերաբացման արարողությունը:

Աջափնյակի 2 փոստային բաժանմունքները, որոնցից մեկը 45 մ2, մյուսը` 95մ2 և Շենգավիթի փոստային բաժանմունքը` 150մ2 տարածքով, համալրեցին «Հայփոստի» արդիականացված փոստային բաժանմունքների շարքը:

Նորացված փոստային բաժանմունքների վերաբացմանը ներկա էին «Հայփոսթ թրաստ մենեջմենթ»-ի կառավարող տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը, Աջափնյակի և Շենգավիթի վարչական շրջանի ներկայացուցիչներ, ինչպես նաև տեղի բնակիչները, ովքեր եկել էին ծանոթանալու իրենց փոստային բաժանմունքի բարելավված պայմաններին:

Յուրաքանչյուր արդիականացված բաժանմունք, ներառյալ` հետնամասը, ամբողջովին վերանորոգված է: Փոստային բաժանմունքներն ամբողջովին կահավորված և ձևավորված են` համաձայն «Հայփոստի» նոր կերպարի: Արդիականացված բաժանմունքներում ծառայությունները մատուցվում են ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարական ծրագրերի, գլխամասի հետ առցանց կապի միջոցով, ինչը հնարավորություն է տալիս ավելի արագ և արդյունավետ փոստային, ֆինանսական և կոմերցիոն ծառայություններ մատուցել բնակչությանը:

Նորացված բաժանմունքներն ապահովված են անվտանգության համակարգերով: Արդիականացված փոստային բաժանմունքներում հաճախորդները կարող են ձեռք բերել թերթեր, ամսագրեր, գրքեր և այլ մանրածախ ապրանքներ: «Ծառայությունների անկյունում» հնարավոր է օգտվել համացանցից, տպել, կատարել պատճենահանում, ուղարկել ֆաքս և այլն:

Նորացված փոստային բաժանմունքների վերապատրաստված աշխատակիցները պատրաստ են հավուր պատշաճի աջակցել հաճախորդներին:

«Հայփոստ թրասթ մենեջմենթ»-ը մտադիր է զարգացնել ավանդական փոստային ծառայությունները ինչպես նաև ներդնել ժամանակակից, բնակչության կողմից պահանջված կոմերցիոն և փոստային-ֆինանսական ծառայություններ, ինչպիսիք են կատալոգային վաճառքը, ավտոմեքենաների, ճամփորդական և այցելուների (visitor) ապահովագրություն, սուրհանդակային և այլ ծառայություններ:

Հայփոստի մատուցած ծառայությունները հավասարապես հասանելի են թե քաղաքաներում, թե հեռավոր գյուղական համայնքներում: Ժամանակակից ծառայությունների շարքի համալրմանը զուգահեռ` պարբերաբար աճում է նաև մատուցած ծառայությունների որակը:

«Հայփոստ թրասթ մենեջմենթ»

«Հայփոստ» ՓԲԸ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter