
102 մլն եվրո վարկ՝ առողջության համընդհանուր ապահովագրության ծրագրի համար
Հայաստանի Կառավարությունը Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի հետ վարկային երկու համաձայնագիր վավերացրեց։
«Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» վարկային ծրագրից ՀՀ-ն 102 միլիոն եվրո կստանա։ Ըստ կառավարության՝ վարկային ծրագրով տրամադրվող ֆինանսական միջոցները կուղղվեն Առողջության համապարփակ ապահովագրության շրջանակներում պետության կողմից սուբսիդավորվող շահառու խմբերի ապահովագրավճարների տրամադրմանը։ Ծրագրի ավարտը 2029 թվականն է։
Իսկ մյուս՝ «Հայաստանի էներգետիկ անցումն ապահովող ծրագրի» արժեքը 40 մլն ԱՄՆ դոլար է։ Ըստ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության՝ համաձայնագրի շրջանակում միջոցներն ուղղվելու են «Շահումյան-2», «Մարաշ» և «Եղեգնաձոր» ենթակայանների վերակառուցմանը։
Լուսանկարում՝ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը/primeminister.am
Մեկնաբանել