HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաշինյանն ընդունել է Իրաքի Դաշնային գերագույն դատարանի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրաքի Հանրապետության Դաշնային գերագույն դատարանի նախագահ Ջասիմ Մուհամմադ Աբուդի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։

«Վարչապետը կարևորել է Իրաքի հետ սահմանադրական արդարադատության և ընդհանրապես արդարադատության ոլորտում համագործակցության զարգացումը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ջերմությամբ է հիշում Իրաքի նախագահի այցը Հայաստան, Իրաքի վարչապետի հետ ունեցած հանդիպումները և հավելել, որ նմանատիպ բարձր մակարդակի փոխայցերը վկայում են երկկողմ հարաբերությունների դինամիկ բնույթի մասին: Միաժամանակ, վարչապետն ընդգծել է Հայաստանի և Իրաքի միջև տնտեսության ոլորտում փոխգործակցության ամրապնդման անհրաժեշտությունը՝ ավելացնելով, որ տնտեսական կապերը զարգանում են այնտեղ, որտեղ կա արդարադատություն:

Իրաքի Դաշնային գերագույն դատարանի նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ Հայաստանի հետ սահմանադրական արդարադատության ոլորտում համագործակցությունը հետևողական զարգանում է: Ջասիմ Մուհամմադ Աբուդն ընդգծել է Իրաքի հայ համայնքի դերը երկրի զարգացման և Հայաստանի հետ փոխհարաբերությունների ընդլայնման գործում:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել սահմանադրական արդարադատության ոլորտում առկա խնդիրների, դրանց լուծման հնարավորությունների շուրջ»,- ասվում է պաշտոնական հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter