
Հասցեների նոր ցուցանակներ՝ Երևանում
Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունը հայտնում է, որ մայրաքաղաքում տեղադրվում են փողոցների անունների, շենքերի ու տների հասցեների նոր ցուցանակները:
Չգունաթափվող և ջերմադիմացկուն նյութից պատրաստված ուղեցույց-ցուցանակները կամրացվեն բոլոր վարչական շրջաններում:
Նախկին՝ թուջե ձուլվածքով ցուցանակները կլինեն միայն Կենտրոն վարչական շրջանում՝ կառույցների ճարտարապետական տեսքը պահպանելու նպատակով:
Այս պահին գործընթացը շարունակվում է Էրեբունի վարչական շրջանում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել