
Վանաձոր - Ալավերդի ավտոճանապարհին այրվել է բեռնատար ավտոմեքենա
Օգոստոսի 23-ին, ժամը 23:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր - Ալավերդի ավտոճանապարհին այրվում է բեռնատար ավտոմեքենա։
Փրկարար ծառայության հաղորդմամբ` դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Volvo» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի (վարորդ՝ Մ. Մ., ծնված 1986 թ․) խցիկում:
Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 24-ին, ժամը 00։22-ին, մարվել՝ 02:23-ին։ Այրվել են խցիկը և դիմացի անվադողերը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել