
Արգավանդում կահույքի արտադրամասեր են այրվել
Օգոստոսի 17-ին՝ ժամը 02:14-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արգավանդ գյուղի Սուրբ Սարգիս փողոցի տներից մեկի բակում հրդեհ է բռնկվել։
Փրկարար ծառայության հաղորդմամբ՝ պարզվել է, որ այրվում է կահույքի արտադրամաս:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։40-ին, մարվել՝ 05։09-ին։ Այրվել է կահույքի 2 արտադրամաս (1-ինը (մոտ 110 քմ)՝ ամբողջությամբ, 2-րդը (մոտ 120 քմ)՝ մասնակի) և հարակից տան տանիքը՝ մոտ 70 քմ, ջերմահարվել է տան սանհանգույցը (մոտ 3 քմ), 2 ննջասենյակ՝ մասնակի (յուրաքանչյուրը 20 քմ) և պատշգամբը՝ գույքով (մոտ 15 քմ)։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել