
Հայտնի են դատավորների ընդհանուր ժողովի քվեարկության արդյունքները
Դատական իշխանությունից հայտնում են, որ այսօր հրավիրված Դատավորների ընդհանուր ժողովն ավարտվել է: Քվեարկության արդյունքներով ընտրվել են՝
- Ուսումնական հարցերի հանձնաժողովի անդամներ՝ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Կարեն Ամիրյանն ու Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական և քաղաքացիական դատարանների դատավորներ Ջոն Հայրապետյանն ու Դանիել Մխեյանը:
- Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամներ՝ Վճռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանը և Սնանկության դատարանի դատավոր Լիլիթ Կատվալյանը:
- Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի անդամ՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Նարինե Հովակիմյանը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել