
Դավիթ Տոնոյանը 15 մլն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի
Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը 15 մլն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի: Այս մասին «Հետքին» հայտնեց նրա փաստաբան Ալբերտ Բենգլյանը:
Տոնոյանն անազատության մեջ է 2021թ․ սեպտեմբերի 30-ից: Նա անցնում է Պաշտպանության նախարարությանը ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահում կատարելու առթիվ քննվող գործով:
ԱԱԾ-ի հաղորդագրության համաձայն՝ Դավիթ Տոնոյանը և Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավո) մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով՝ 2 մլրդ 277 մլն դրամ գումար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար: Նրանք իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել