
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն
Փարիզում ընթացող ամառային Օլիմպիական խաղերի սպորտային մարմնամարզության հենացատկի վարժությունում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Դավթյանը դարձավ արծաթե մեդալակիր։ Հայ մարմնամարզիկն իր ակտիվում գրանցեց 14.966 միավոր։ Սա Հայաստանի օլիմպիական հավաքականի առաջին մեդալն է Փարիզում մեկնարկած խաղերում։
Հիշեցնենք՝ Արթուր Դավթյանը 2021թ․ Տոկիոյի Օլիմպիական խաղերին կրկին հենացատկի վարժությունում դարձել էր բրոնզե մեդալակիր։
Արթուր Դավթյանը աշխարհի 2022թ․ չեմպիոն է, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Եվրոպական խաղերի հաղթող։ Մեդալների այս հավաքածուին 31-ամյա մարզիկն այսօր ավելացրեց նաև օլիմպիական արծաթը։
Հիշեցնենք՝ այսօր ավելի վաղ ելույթ էր ունեցել նաև Հայաստանը ներկայացնող մեկ այլ մարմնամարզիկ․ Վահագն Դավթյանը օղակների վարժությունում զբաղեցրել էր 6-րդ հորիզոնականը։
Մեկնաբանել