
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի բանակցությունները կարող են դադարեցվել
Իսրայելի կառավարության և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև պատանդների շուրջ բանակցությունները կարող են դադարեցվել մի քանի շաբաթով կամ նույնիսկ ամիսներով: Այդ մասին հայտնել է Իսրայելի 13-րդ հեռուստաալիքը։
Վերջինի տվյալներով՝ Իսրայելի կառավարության անդամներն այն կարծիքին են, որ Բեյրութում Հեզբոլահ շարժման ռազմական ղեկավար Ֆուադ Շուքրի ու Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի սպանությունները կհանգեցնեն բանակցությունների դադարեցմանը։
Բացի այդ, նախարարներն այն կարծիքին են, որ Իրանը կարող է հարվածել Իսրայելին իր իսկ տարածքից:
Նախօրեին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը ռուսական TACC գործակալությանը հայտնել էր, որ Իսրայելը շահագրգռված է Գազայի հատվածում արմատականների կողմից պահվող բոլոր պատանդների վերադարձի շուրջ բանակցությունների շարունակմամբ:
Լուսանկարը՝ Syndi Pilar/SOPA Images/LightRocket via Getty Images
Մեկնաբանել