
Ուկրաինան ստացել է F-16-երի առաջին խմբաքանակը
Ամերիկյան F-16 կործանիչների առաջին խմբաքանակը հասել է Ուկրաինա։ Այդ մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Թե կոնկրետ քանի ինքնաթիռ է ստացել Կիևը, դեռևս հայտնի չէ, սակայն գործակալության աղբյուրները նշել են՝ «ոչ մեծ քանակությամբ»։
Bloomberg-ի աղբյուրների փոխանցմամբ՝ պահպանվել է կործանիչների մատակարարման սահմանված վերջնաժամկետը՝ հուլիսի վերջ։
Նախորդ ամիս ԱՄՆ-ն, Նիդերլանդները և Դանիան հայտարարել էին, որ Ուկրաինային F-16 կործանիչներ են փոխանցել։
Նիդերլանդներն ու Դանիան դեռ նախորդ տարի էին խոստացել Ուկրաինային այս կործանիչների փոխանցումը։ Այդ ժամանակ նշվում էր, որ Նիդերլանդները կփոխանցի 42, իսկ Դանիան՝ 19 կործանիչ։ Բացի այդ, F-16 տեսակի 6 կործանիչ էլ նախատեսում է տրամադրել Նորվեգիան։
Լուսանկարը՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերի մամուլի ծառայության
Մեկնաբանել