
Ոսկեհասկ գյուղում տեղի է ունեցել պայթյուն՝ փլուզմամբ (թարմացված)
Փրկարար ծառայությունը հայտնում է, որ օգոստոսի 1-ին, ժամը 06:16-ին Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղի 1-ին փողոցի տներից մեկում տեղի է ունեցել պայթյուն՝ փլուզմամբ:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
«Պարզվել է, որ, դեռևս չբացահայտված հանգամանքներում, 1-ին փողոցի 4-րդ նրբանցքի տներից մեկում տեղի է ունեցել պայթյուն՝ փլուզմամբ, ինչի հետևանքով Ն. Խ.-ն (ծնված 1993 թ.) և Փ. Խ.-ն (ծնված 1967 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:
Փրկարարները փլատակներից դուրս են բերել Լ. Խ.-ի (ծնված 2012 թ.) մարմինը, շտապօգնության աշխատակիցներն արձանագրել են վերջինիս մահը»,- նշված է հաղորդագրությունում։
Փլուզման հետևանքով վնասվել է տան բակում կայանած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան:
Փրկարարները սահմանազատել են տարածքը։
Մեկնաբանել