
Սիսիան-Երևան ճանապարհին մեքենան գլորվել է ձորը. երկու ուղևորները տեղում մահացել են
Փրկարար ծառայությունը հաղորդում է, որ հուլիսի 31-ին՝ ժամը 08:50-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպանդարյան գյուղի կամրջի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ:
«Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 18-րդ կմ-ին «Honda» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 50 մ գլորվելով՝ հայտնվել ձորում, երկու ուղևորներ տեղում մահացել են։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն»,- ասված է հաղորդագրությունում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել