
Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդը կքննարկի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստում այսօր կքննարկվի Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորումը: Այդ մասին գրում է ադրբեջանական APA գործակալությունը՝ հղում անելով թուրքական լրատվամիջոցներին։
«Այսօր տեղի կունենա Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստը: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ կայացած հանդիպման հիմնական թեմաներից մեկը կլինի Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը»,- գրում է թուրքական մամուլը։
Քննարկման թեմաների թվում կլինեն նաև Հունաստանի հետ հարաբերությունները, Արևելյան Եվրոպայի և Մերձավոր Արևելքի հակամարտությունը, ահաբեկչության դեմ պայքարը ու Սիրիայի հետ հարաբերությունների կարգավորումը:
Լուսանկարը՝ Anadolu գործակալության
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել