
ԱՄՆ դեսպանը դիտարկել է «Արծիվ գործընկեր 24» զորավարժության ընթացքը
Հայաստանում ԱՄՆ դեսպան Քվինը գեներալ-մայոր Ջեյմս Քրիզելի (ԱՄՆ Եվրոպական հրամանատարություն), բրիգադի գեներալ Էնթոնի Մոհաթի (Կանզասի ազգային գվարդիա) և բրիգադի գեներալ Էնդրյու Սասլավի (Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքեր) հետ միասին հուլիսի 23-ին դիտարկել են «Արծիվ գործընկեր 24» զորավարժության ընթացքը։
«Հուլիսի 15-ին մեկնարկած այս զորավարժությունը հայ-ամերիկյան երկարամյա պաշտպանական համագործակցության հերթական նախաձեռնություններից է միջազգային խաղաղապահ գործողություններում մասնակցության նախապատրաստման ուղղությամբ։ Զորավարժությունը կշարունակվի մինչև հուլիսի 24-ը»,- ասված է ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։։
Լուսանկարը՝ ԱՄՆ դեսպանատան ՖԲ էջից
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել