
«Դե Անջելո Երևան» սրճարանում գիշերը հրդեհ է բռնկվել
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ հուլիսի 13-ին՝ ժամը 03:32-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Պուշկինի և Կողբացի փողոցների խաչմերուկում գտնվող «Դե Անջելո Երևան» սրճարանում հրդեհ է բռնկվել։
«Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Պուշկինի փողոցի թիվ 31 հասցեում գտնվող «Դե Անջելո Երևան» սրճարանի բացօթյա հատվածում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:44-ին, մարվել՝ 04:00-ին։ Այրվել են երեք պատուհան և գույքը՝ մասամբ»,- ասված է հաղորդագրությունում։
Լուսանկարը՝ սրճարանի ֆեյսբուքյան էջից
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել