
Հայ եւ ավստրիացի պաշտոնյաների հանդիպում՝ ՊՆ-ում
Ավստրիայի պաշտպանության դաշնային նախարարի գլխավոր քարտուղար, նախարարության պաշտպանական քաղաքականության տնօրեն դոկտոր Առնոլդ Կամմելի՝ Հայաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում հուլիսի 11-ին տեղի է ունեցել հանդիպում Հայաստանի Պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի հետ:
«Կողմերը ներկայացրել են երկու երկրներում իրականացվող բարեփոխումների ընթացքը և առաջնահերթությունները, քննարկել են այդ ուղղություններով փորձի փոխանակման հնարավորությունները:
Անդրադարձել են նաև պաշտպանության բնագավառում համագործակցության հեռանկարային ուղղություններին, ինչպես նաև բազմակողմ ձևաչափերով համագործակցությանն առնչվող հարցերի:
Այցի շրջանակում Առնոլդ Կամմելն այցելել է նաև ՀՀ ՊՆ ՊԱՀՀ և հանդիպում ունեցել համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի հետ:
Առնոլդ Կամմելը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին»,- ասված է ՊՆ հաղորդագրության մեջ:
Լուսանկարը՝ ՊՆ-ի
Մեկնաբանել