
Շների համար նախատեսված զբոսայգիներ՝ Երեւանում
Երեւանի քաղաքապետարանը հայտնում է, որ Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր և Շենգավիթ վարչական շրջաններում շների համար առանձնացված զբոսայգիներ են կառուցվել:
«Խաղային գոտի, ջուր, ստվերի առկայություն. բոլոր վարչական շրջաններում զբոսայգիները միևնույն կառուցվածքի են: Մինչև տարեվերջ նախատեսվում է 12 վարչական շրջաններում էլ այդպիսի զբոսայգիներ կառուցել, քանի որ առանձնացված տարածքներն ավելի են հեշտացնում կենդանասերների առօրյան:
Կենտրոն, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում քննարկվում է նաև երկրորդ զբոսայգին կառուցելու հնարավորությունը»,- նշված է Երեւանի քաղաքապետարանի հաղորդագրության մեջ:
Լուսանկարը եւ տեսանյութը՝ Երեւանի քաղաքապետարանի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել