HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գլխավոր դատախազը Նիդերլանդների Թագավորության խորհրդարանի ներկայացուցիչների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրող հարցեր

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2024 թվականի հուլիսի 9-ին ընդունել է Նիդերլանդների Թագավորության խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությանը: Այս մասին հայտնում են Դատախազության լրատվական ծառայությունից։

Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանում Նիդերլանդների Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Յապ Ֆրեդերիքսը և Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Բիյագովը:

Աննա Վարդապետյանը ողջունել է Նիդերլանդներից ժամանած հյուրերին Գլխավոր դատախազությունում և ընդգծել, որ հանդիպումը հնարավորություն կտա քննարկելու համատեղ կատարված աշխատանքն ու նախանշելու համագործակցության հետագա ուղղությունները:

Որպես Դեսպանության հետ համագործակցության լավագույն օրինակ՝ հանրապետության գլխավոր դատախազն առանձնացրել է Հայաստանի բոլոր դատախազների համար կազմակերպված՝ հաղորդակցության կարողությունների և հմտությունների զարգացմանն ուղղված շուրջ վեց ամիս տևած դասընթացը և ընդգծել Դեսպանության հետ առաջիկայում մեկնարկող նոր դասընթացի կարևորությունը:

Հարցուպատասխանի ձևաչափով քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարին, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանը, ընտանեկան բռնության, խոշտանգումների դեմ պայքարին և այլ ոլորտներին վերաբերող հարցեր: Գլխավոր դատախազը վերահաստատել է վերոնշյալ, ինչպես նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության, կիբերհանցավորության դեմ պայքարի և շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտներում համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը: 

Կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter