
ՃՏՊ Ուջան գյուղի մոտակայքում. կա զոհ և տուժած
Հուլիսի 8-ին՝ ժամը 23:47-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման ահազանգ է ստացվել, որ Ուջան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Vaz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Ա., ծնված 1989 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, իսկ ուղևոր Ա. Ա.-ն տեղում մահացել է:
Փրկարարները Ա. Ա.-ի դին դուրս են բերել ավտոմեքենայից, մոտեցրել շտապօգնությանը և փակել ավտոմեքենայի գազի բալոնի փականը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել