HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խորհրդարանականները Տավուշի մարզում հետևել են սահմանազատված հատվածների ամրաշինական աշխատանքներին

Երեկ՝ հուլիսի 5-ին, ՀՀ ԱԺ պատգամավորները Տավուշի մարզում հետևել են սահմանազատված հատվածների ամրաշինական աշխատանքներին։ Այս մասին հաղորդում է ԱԺ մամուլի ծառայությունը։

«ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը խորհրդարանական գործընկերների հետ պարբերաբար այցեր է իրականացնում Հայաստանի անվտանգության համար ռազմավարական նշանակության հատվածներ:

Խորհրդանշական հուլիսի 5. ՀՀ Սահմանադրության օր: Այցը, թերեւս, պատահական չէր, սահմանային այդ հատվածն էլ՝ առավել եւս:

Ոսկեպար-Կիրանց արդեն սահմանազատված հատվածով հստակ ամրագրվում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման գործընթացը մեկնարկել է, իսկ այստեղից սկսվում են անհերքելի հայկական տարածքները»,- ասված է հաղորդագրությունում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կարդացե՛ք նաև՝

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter