
Աստանայում մեկնարկել է Պուտին-Ալիև հանդիպումը
Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Աստանայում մեկնարկել է Ռուաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի բանակցությունները։
Ռուսական կողմից բանակցություններին ներկա են ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Օրեշկինը, փոխվարչապետներ Ալեքսանդր Նովակը և Ալեքսեյ Օվերչուկը, Ռուսական ուղիղ ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը։
Վերջին անգամ Պուտինն ու Ալիևը բանակցություններ էին վարել ապրիլի վերջին Կրեմլում։ Երկու երկրների առաջնորդները քննարկել էին երկկողմ առևտրի զարգացումը, տրանսպորտային համագործակցությունը, անվտանգությունը Հարավային Կովկասում։ Բացի այդ, երկու պետությունների ղեկավարները պարբերաբար հեռախոսազրույցներ են ունենում, հանդիպում տարբեր համաժողովների շրջանակներում։
Astana'da Rusya Devlet Başkanı Putin- Azerbaycan Cumhurbaşkanı Aliyev görüşmesi başladı. pic.twitter.com/qXUWyerzbO
— Türkiye Azerbaycan Dergisi (@TrAzDergisi) July 3, 2024
Այս հանդիպման սկզբում Ալիևը նշել է Ռուսաստանի ու Ադրբեջանի տնտեսությունների միջև ակտիվ փոխգործակցության և ազգային արժույթներով փոխհաշվարկների աճի մասին։ Ալիևը նաև հավելել է, որ Ադրբեջանը վճռական է տրամադրված իր տարածքում Հյուսիս-Հարավ միջանցքի ենթակառուցվածքների զարգացման հարցում։ Ալիևը Պուտինին նաև շնորհակալություն է հայտնել իր հետ հանդիպման հնարավորության համար։
Պուտինն էլ իր հերթին հայտարարել է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները առևտրատնտեսական փոխգործակցության շուրջ դրական են զարգանում։
Rus lider Putin, Azerbaycan Cumhurbaşkanı Aliyev ile bir araya geldi.
— A. Ahmet Özdemir (@aahmtt19) July 3, 2024
"Önemli bir konu olan ticari ve ekonomik etkileşim konusunda ilişkilerimiz olumlu yönde gelişiyor. Dört milyar dolardan fazla ciro var, bunun 4,5 milyarı Azerbaycan ekonomisine doğrudan yatırımdır. Gidişat iyi,… pic.twitter.com/tySWjHos44
«Ուշադրություն եմ հրավիրում այն հանգամանքի վրա, որ առանցքային հարցի՝ առևտրատնտեսական փոխգործակցության հարցում մեր հարաբերությունները դրական են զարգանում. 4 և ավելի միլիարդի շրջանառություն, իսկ 4,3-4,5 միլիարդ դոլար էլ դրանք Ռուսաստանի ուղղակի ներդրումներն են Ադրբեջանի տնտեսության մեջ։ Միտումը լավն է, առաջին կիսամյակում արդեն, իմ կարծիքով, 13% աճ կա։ Ընդհանուր առմամբ, ամեն ինչ դրական է զարգանում»,- Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ ընդգծել է Պուտինը։
Լուսանկարը՝ Կրեմլի մամուլի ծառայության
Մեկնաբանել