
Վնասներ՝ քամու հետևանքով
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ հունիսի 26-ին քամու հետևանքով Երևանի տարբեր վարչական շրջաններում, Շիրակի, Տավուշի, Արմավիրի և Կոտայքի մարզերում վնասվել են տանիքների ծածկեր, մետաղյա թիթեղներ, գազատար խողովակներ, տապալվել են ծառեր, ինչի հետևանքով վնասվել են էլեկտրական լարեր, ավտոմեքենաներ, փակվել ավտոճանապարհներ
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Փրկարարները սահմանազատել են տարածքը, իրականացրել թիթեղների ապամոնտաժման, ամրացման, տապալված ծառերի մասնատման և հեռացման աշխատանքներ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել