HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աննա Վարդապետյանն ընդունել է Իտալիայի զինվորական գլխավոր դատախազի գլխավորած պատվիրակությանը

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Իտալիայի զինվորական գլխավոր դատախազ Մաուրիցիո Բլոկի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հաղորդում է դատախազության հանրային կապերի բաժինը։

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը, Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո դի Ռիզոն, Իտալիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանը, այլք: 

«Աննա Վարդապետյանը ողջունել է Իտալիայից ժամանած գործընկերներին, շնորհակալություն հայտնել հրավերն ընդունելու համար և ընդգծել, որ ՀՀ դատախազությունը շարունակական քայլեր է ձեռնարկում միջազգային-իրավական համագործակցության զարգացման և այդ նպատակով օտարերկրյա գործընկերների հետ փոխգործակցության ուղիներն ընդլայնելու հարցում: «Այս առումով մենք կարևորում ենք Իտալիայի հետ վստահության վրա հիմնված կայուն համագործակցությունը, և մեր ջանքերն ուղղված են հատկապես անդրազգային հանցավորության դեմ պայքարում փոխգործակցության խորացմանը»,- նշել է հանրապետության գլխավոր դատախազը՝ հավելելով, որ Մաուրիցիո Բլոկի և նրա ղեկավարած պատվիրակության այցը վերջին երկու տարիների ընթացքում Իտալիայի դատախազության բարձրաստիճան ներկայացուցիչների թվով երրորդ այցն է Հայաստան:

Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ թեմաների, քննարկվել են երկու երկրների դատախազական համակարգերի կառուցվածքներին, լիազորությունների շրջանակին, ընթացող բարեփոխումներին և քրեական արդարադատության ոլորտում դատախազությունների միջև համագործակցության ընդլայնմանն ուղղված մի շարք հարցեր»,- ասվում է պաշտոնական հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter