HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մենք աշխատում ենք ՀՀ իշխանությունների հետ, որ ԵՄ դիտորդական առաքելության վերահսկողությունից դուրս տարածքներ չլինեն»․ Վասիլիս Մարագոս

Հունիսի 26-28-ը Երևանում տեղի է ունենում «Կառուցելով ապագան» խորագրով ԱՊՐԻ ֆորում 2024-ը։ Ֆորումի ընթացքում հայ և արտասահմանցի քաղաքականություն մշակողներ, գիտնականներ և քաղաքացիական հասարակության անդամներ քննարկելու են ներկայում Հայաստանի առջև ծառացած աշխարհաքաղաքական մարտահրավերները և հնարավորությունները։ Հայաստանում Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսը պատասխանել է հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդական առաքելությունների վերաբերյալ «Հետք»-ի հարցերին։

Վերջերս Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Հայաստանը խախտել է հրադադարը, ինչը Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է։ ԵՄ դիտորդական առաքելությունը չպիտի՞ արձագանքի նման մեղադրանքներին, դրանք հաստատելու կամ հերքելու համար։

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը մեծ աշխատանք է կատարում՝ վերահսկելով սահմանը, նվազեցնելով միջադեպերը, նաև ցույց տալով իր անաչառությունն ու ներդրումը մարդկանց անվտանգությունն ապահովելու գործում։ Այն արդեն իր ազդեցությունն ունեցել է։ Ինչ վերաբերում է այս (ադրբեջանական կողմի) մեղադրանքներին, ես ինքս չեմ կարող դրանք մեկնաբանել։ Կարծում եմ, որ ԵՄ առաքելությունն այս ընթացքում շարունակել է վերահսկել սահմանը և հայտարարել է, որ սահմանին ամեն ինչ հանգիստ է։ Մյուս կողմից՝ Հայաստանը հանդես է եկել երկկողմ մեխանիզմի առաջարկով, որին մենք աջակցել ենք և պատրաստ ենք աջակցել, եթե երկու կողմերը գտնեն, որ այն օգտակար կլինի։ Կարծում եմ, որ երկու երկրներն էլ պետք է դրական տրամադրվածությամբ շարունակեն վստահության ամրապնդումը, որպեսզի նման մեղադրանքները պարզաբանվեն, և տարածաշրջանում խաղաղության ու հարաբերությունների նորմալացման համար հետագայում վտանգ չառաջանա, ինչին մենք լիովին աջակցում ենք։

Այս պահին կա՞ն տարածքներ, որոնք հասանելի չեն դիտորդական առաքելությանը։ Եթե այո, ապա ինչպե՞ս եք ծրագրում ռիսկերը նվազեցնել այդ հատվածներում։

Եվրոպական միության առաքելությունն ունի շատ հստակ մանդատ՝ վերահսկելու Հայաստանի և Ադրբեջանի սահմանը: Ինչպես գիտեք, կային որոշ տարածքներ, որտեղ մուտք գործելիս որոշակի մարտահրավերների ենք բախվել։ Սա արդեն քննարկվել է: Մենք հիմա աշխատում ենք Հայաստանի իշխանությունների հետ, որպեսզի համոզվենք, որ նման տարածքներ չեն լինի, բայց այս հարցում մենք Հայաստանի իշխանությունների ձեռքում ենք։ Մենք պարտավորվում ենք ամբողջությամբ տարածել մանդատը և մատուցել այն ծառայությունները, որոնք մեզնից խնդրել են, և անդամ երկրները համաձայնել են՝ ամբողջ սահմանի մոնիթորինգ։

Լենա Սահակյան, Հետք Մեդիա Գործարանի ուսանող

տեսանյութը՝ Անուշ Մկրտչյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter