
«Եվրո-2024»․ Ավստրիան, Ֆրանսիան ու Նիդերլանդները դուրս եկան 1/8 եզրափակիչ
Գերմանիայում ընթացող ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում ավարտվեցին D խմբի վերջին տուրի հանդիպումները, որոնցում Ֆրանսիայի հավաքականը 1։1 հաշվով ոչ-ոքի խաղաց Լեհաստանի ընտրանու հետ, իսկ Ավստրիան 3։2 հաշվով պարտության մատնեց Նիդերլանդներին։
Կայացած 3 տուրերից հետո Ավստրիայի հավաքականը 6 միավորով գլխավորեց D խմբի մրցաշարային աղյուսակը։ Ֆրանսիան 5 միավորով զբաղեցրեց երկրորդ տեղը, Նիդերլանդները՝ 4 միավորով երրորդը, իսկ Լեհաստանի ընտրանին 1 միավորով եզրափակեց մրցաշարային աղյուսակը։
Այս խմբից 1/8 եզրափակչի ուղեգիր նվաճեցին Ավստրիայի, Ֆրանսիայի և Նիդերլանդների հավաքականները։ Նիդերլանդնeրը երրորդ տեղով ուղեգիր նվաճեցին, քանի որ նրանց արդյունքը արդեն իսկ ավելի լավն է, քան A և B խմբերի երրորդ տեղերը զբաղեցրած թիմերինը։
Ավելի վաղ, Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչ փուլ էին դուրս եկել նաև Գերմանիայի, Շվեյցարիայի, Իսպանիայի և Իտալիայի հավաքականները։
Հիշեցնենք, որ այսօր՝ 23։00-ին տեղի կունենան նաև C խմբի վերջին տուրի հանդիպումները՝ Անգլիա - Սլովենիա, Դանիա - Սերբիա։
Լուսանկարը՝ ՈՒԵՖԱ-ի
Մեկնաբանել