
Հայաստանի զինուժը չի կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Հայաստանի պաշտպանության նախարարությունը ապատեղեկատվություն է որակում Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հունիսի 14-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
«Այն չի համապատասխանում իրականությանը»,- հայտնում է Հայաստանի ՊՆ-ն։
Լուսանկարում՝ ՊՆ շենքը, mil.am
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել