HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լոռու և Տավուշի մարզերում վերականգնվել է աղետից վնասված 5200 գծամետր ընդհանուր երկարությամբ գազատար

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից իրականացված վթարավերականգնողական աշխատանքների արդյունքում վերականգնվել են շուրջ  5 200 գծամետր վերգետնյա միջին և ցածր ճնշման գազատարներ, որ  վնասվել էին մայիսի 26-ին տեղի ունեցած գետերի վարարման արդյունքում Լոռու և Տավուշի մարզերում ստեղծված աղետի հետևանքով։ Այս մասին հաղորդում է ընկերության հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունը։

«Լուրջ վնասներ են կրել Դիլիջան, Իջևան, Այրում, Տաշիր, Ալավերդի, Թումանյան, Վանաձոր քաղաքների, Այրում, Խաշթառակ, Ձորագետավան, Թեղուտ բնակավայրերի գազաբաշխման ցանցերը։ Գազազրկված էր  ավելի քան 19 000 բաժանորդ։  

Բոլոր այն բնակավայրերում, որտեղ իրականացվել են վթարավերականգնողական աշխատանքներ, վերականգնվել է գազամատակարարումը։

Հրավիրված խորհրդակցության ընթացքում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Աշոտ Հակոբյանը հանձնարարեց վերլուծել գույքագրված վնասները, վերահսկողության տակ պահել գազաբաշխման համակարգի  ռիսկային հատվածները, լրացուցիչ ուսումնասիրություններ կատարել և անհրաժեշտության դեպքում իրականացնել գազատարների վերատեղադրման և շինհավաքակցման աշխատանքներ»,- ասվում է «Գազպրոմ Արմենիայի» հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter