
ԶՈՒ գլխավոր շտաբի պետը հանդիպել է Հունաստանի ցամաքային զորքերի հրամանատարի հետ
Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը Գերմանիայում ընթացող Եվրոպայի ցամաքային զորքերի հրամանատարների համաժողովի շրջանակում հանդիպել է Հունաստանի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Գեորգիոս Կոստիդիսի հետ։
ՊՆ լրատվականի հաղորդմամբ՝ քննարկվել են փոխգործակցությանն ու զինծառայողների վերապատրաստմանը վերաբերող հարցեր։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել