HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պուտինը հաջող է համարում ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացումը

Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները զարգանում են հաջողությամբ, հուսալիորեն և շատ պրագմատիկ։ Նման հայտարարությամբ TACC գործակալության փոխանցմամբ նախօրեին հանդես է եկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Սանկտ Պետերբուրգում օտարերկրյա լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։

«Մեր հարաբերությունները զարգանում են հաջողությամբ, հուսալիորեն, շատ պրագմատիկ։ Դուք գիտեք, որ մենք զգում ենք միջպետական կապեր կառուցելու Ադրբեջանի ղեկավարության տրամադրվածությունը հենց փոխադարձ հետաքրքրության և, ես կասեի, նույնիսկ միմյանց հանդեպ որոշակի համակրանքի հիման վրա»,- նշել է Պուտինը։

Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանում գործում է մոտ 300 դպրոց, որտեղ երեխաները սովորում են ռուսերենով: Պուտինը պնդել է, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «ամեն կերպ աջակցում է երկրում ռուսերենի ուսուցմանը»։

«Դա նշանակում է՝ Ադրբեջանի ղեկավարությունը կարծում է, որ ռուսաց լեզուն պետք կգա Ադրբեջանի քաղաքացիներին։ Իսկ ինչո՞ւ։ Երկկողմ հարաբերությունների զարգացման համար, և դրանք զարգանում են»,- հավելել է Պուտինը։

Ռուսաստանի ղեկավարը հիշեցրել է, որ երկու երկրների ապրանքաշրջանառության ծավալը կազմում է մոտ 4,6 միլիարդ ԱՄՆ դոլար, ու դրա զարգացման տեմպը բավական արագ է: Պուտինը վստահություն է հայտնել, որ երկու կողմերի նման տրամադրվածության պահպանման դեպքում արդյունքները շատ լավը կլինեն:

Լուսանկարը՝ Sputnik/Valentina Pevtsova/Pool via REUTERS/ File Photo

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter