
Պաշտպանության նախարարն այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես
Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ Բուլղարիա կատարած աշխատանքային այցի շրջանակում նախարար Սուրեն Պապիկյանը հունիսի 5-ին այցելել է Պլովդիվ քաղաքում բացված «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես։
Նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ Սուրեն Պապիկյանը մասնակցել է ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը:
«Այնուհետև Սուրեն Պապիկյանը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել սպառազինության ներկայացված ցուցանմուշներին, զրուցել ռազմարդյունաբերական մի շարք ընկերությունների ղեկավարների և ներկայացուցիչների հետ»,- նշված է հաղորդագրությունում։
Ցուցահանդեսում Սուրեն Պապիկյանը կարճատև զրույց է ունեցել Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևի հետ։
Լուսանկարում՝ Ռումեն Ռադեւը եւ Սուրեն Պապիկյանը
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել