
Սուրեն Պապիկյանը հանդիպել է Բուլղարիայի պաշտպանության նախարարի հետ
Բուլղարիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը այսօր հանդիպել է Բուլղարիայի պաշտպանության նախարար Աթանաս Զապրյանովի հետ։
Նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը ներկա էր նաև Բուլղարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Եդիգարյանը։
«Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Բուլղարիա համագործակցությանը, ինչպես նաև ռազմատեխնիկական բնագավառում համագործակցության հնարավորություններին առնչվող հարցեր։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև բազմակողմ ձևաչափերով՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ շրջանակում համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր։ Նախարար Պապիկյանը ներկայացրել է ՀՀ զինված ուժերում իրականացվող բարեփոխումների ընթացքն ու նպատակները»,- նշված է հաղորդագրությունում։
Մեկնաբանել