
Զելենսկին, Էրդողանը և ԱՄԷ նախագահը կմասնակցեն G7-ի գագաթնաժողովին
Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին հաստատել է Ուկրաինայի և 15 այլ հրավիրված երկրների ու միջազգային կազմակերպությունների մասնակցությունը հունիսի կեսերին կայանալիք G7-ի գագաթնաժողովին:
Մասնավորապես, նա հաստատել է Վլադիմիր Զելենսկիի ներկայությունը։ «Առնվազն 15 երկիր և միջազգային կազմակերպություն», - նշել է Իտալիայի կառավարության ղեկավարը։
Ավելի վաղ Մելոնին հայտարարել էր գագաթնաժողովին Հռոմի Ֆրանցիսկոս Պապի մասնակցության մասին: Ընդ որում, դա կլինի այդ ձևաչափով նրա առաջին մասնակցությունը։ Ենթադրվում է, որ Հռոմի պապը ներկա կլինի արհեստական բանականությանը նվիրված քննարկմանը։
Բացի G7-ի առաջնորդներից, Իտալիայի վարչապետի մամուլի ծառայությունը հաստատել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄԷ նախագահ Մուհամմադ բին Զայիդ ալ-Նահյանի մասնակցությունը: Բացի այդ, գագաթնաժողովին մասնակցելու մտադրության մասին ավելի վաղ հայտնել էր Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը: ԶԼՄ-ները հայտնել են նաև Հնդկաստանին, Բրազիլիային և ՀԱՀ-ին հրավիրելու մասին: Սակայն գագաթնաժողովին նրանց մասնակցությունը դեռ հայտնի չէ։
G7-ի գագաթնաժողովը կկայանարա հունիսի 13-15-ը Իտալիայի Բարի քաղաքի մոտ գտնվող փակ հանգստավայրերից մեկում։
Իլյուստրացիան՝ ripplesnigeria.com-ից
Մեկնաբանել