
Աշտարակ-Թալին ճանապարհին բեռնատարը գլխիվայր շրջվել է․ վարորդը տեղում մահացել է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ հունիսի 1-ին՝ ժամը 06:18-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արուճ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի:
Պարզվել է, որ Աշտարակ-Թալին ավտոճանապարհի 28-րդ կմ-ին «Volvo» մակնիշի բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 3 մետր), գլխիվայր շրջվել և հայտնվել Հյուսիս-Հարավ ավտոճանապարհին․ վարորդը տեղում մահացել է։
Փրկարարները սահմանազատել են տարածքը, դուրս բերել քաղաքացու դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել